Թուրքերը դոլարներ են պատռել՝ ի նշան ԱՄՆ պատժամիջոցների դեմ բողոքի (վիդեո) 13 օգոստոսի 2018 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տասնյակ քաղաքացիներ դոլարներ են պատռել՝ ի նշան ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ սահմանած պատժամիջոցների դեմ բողոքի: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ կոչ էր արել Թուրքիայի քաղաքացիներին «տեր կանգնել երկրին»՝ ոչնչացնելով իրենց մոտ եղած ամերիկյան արժույթը: ԱՄՆ-ի՝ Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցների հետևանքով թուրքական լիրան շարունակում է ռեկորդային կերպով արժեզրկվել։ Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ միջոցներով էր սպառնացել Թուրքիային, եթե վերջինս ազատ չարձակի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով Թուրքիայի իրավապահների կողմից կալանավորվել է լրտեսության և ահաբեկչության մեջ մեղադրանքով: Իսկ Էրդողանն իր հերթին զգուշացրել է, որ ԱՄՆ միակողմանի գործողությունները կարող են ստիպել Թուրքիային նոր դաշնակիցներ ու բարեկամներ փնտրել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |