Դեսպան. Սիրիայում իրավիճակը կայունանում է13 օգոստոսի 2018 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է, որ Սիրիայում իրավիճակը կայունանում է և կրթական ծրագրերի համար այժմ նպաստավոր պայմաններ են ստեղծված, հայտնում է ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև բարձրագույն կրթության ոլորտում գործակցության մասին 2018-2021 թվականների համար» ծրագրի նախագծին, որն այժմ քննարկվում է: Նախարարն ու դեսպանը հույս են հայտնել, որ ծրագրի վավերացմամբ երկկողմ հարաբերությունները նոր որակ կստանան հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, մասնավորապես հնարավորություն ստեղծելով երկկողմ կրթաթոշակային ծրագրերի համար: Դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նշել է, որ Սիրիայի երիտասարդները հետաքրքրված են արտասահմանյան երկրների կրթությամբ: Դեսպանի խոսքով` Հայաստանն այս իմաստով գրավիչ է, քանի որ այստեղ բարենպաստ է և անվտանգության, և կրթական միջավայրի առումով: Սիրիական կողմը հետաքրքրված է բժշկական և տեղեկատվական ոլորտի կրթությամբ, ինչպես նաև միջմշակութային և լեզվի ուսուցմամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը |