Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելքը կսկսվի Թալինից![]() 14 օգոստոսի 2018 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Թալին քաղաքից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ծրագրի շրջանակում Թալինի քաղաքապետարանը բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել են առաջին հանրային լսումը: Մասնակցել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, մի շարք հասարակական կազմակերպություններ: Ներկա են եղել նաև ուսուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և բնակիչներ։ Ավելի վաղ, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |