«Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները ներխուժել են շենք, որտեղ ասուլիս է տալու Քոչարյանը (Թարմացվող)14 օգոստոսի 2018 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը բավարարելու որոշման դեմ բողոքող «Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները ներխուժել են շենք, որտեղ ասուլիս է տալու Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Օգոստոսի 14-ին՝ ժամը 12:00-ին, Քոչարյանն ասուլիս է տալու, այն դեռ չի մեկնարկել: 12:52 ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Մուրադյան Վահագնը հայտնել է ցուցարարներին, որ վերաքննիչը որոշումը ստանալուն պես կքննարկի այն բողոքարկելու հարցը: 12:50 Ցուցարարները ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ են: Նրանք պահանջում են բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը Վճռաբեկ դատարանում: Քիչ անց նրանց է մոտենալու դատախազության ներկայացուցիչը: 12:21 Բողոքի ակցիա մասնակից, ակտիվիստ Կարեն Թովմասյանն ասել է, թե ակցիայի նպատակն էր ոչ միայն տապալել ասուլիսը, այլ նաև ցույց տալ Քոչարյանին հասարակության վերաբերմունքն իր ազատ արձակվելու վերաբերյալ: «Տեղի է ունեցել ակնհայտ ապօրինի դատավաճիռ: Դատավորը փոխանակ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն, նրա անձեռնմխելիության վերաբերյալ է դատավճիռ սահմանել: բաղի այդ եղել է շահերի բախում, և դատավորը, որը կայացրել է այդ վճիռը հինգ տարի աշխատել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում», - ասել է ակտիվիստը: 12:15 Ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են տապալել ասուլիսը: 12:11 Բողոքի ակցիայի մասնակիցները այժմ ասուլիսի սրահում են. «Ռոբերտ, մարդասպան», բացականչում են նրանք: Ավելի վաղ, ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. նա ազատ է արձակվել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի 1 -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունը մերժել է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |