Վարչապետ․ Հեղափոխության հաղթանակը կանգնեցնել փորձողները կհայտնվեն «պատմության աղբանոցում» (վիդեո) 14 օգոստոսի 2018 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է, որ ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն, և երկրում չկա որևէ ուժ, որն ի վիճակի է կանգնել ժողովրդի իշխանության դեմ, կամ կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը: «Ով կփորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, ինչպես նախկինում բազմիցս ասել եմ, ՀՀ-ում օրինականության հաստատումը այլընտրանք չունի, պետության և ժողովրդի առաջ հանցագործության կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության», - ընդգծել է վարչապետը: Նա ասել է, որ կառավարությունը մեծ պատասխանատվություն է զգում Հայատասանի պետականության, ժողովրդի և օրինականության առաջ: «Մենք այս գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում, և դրանց սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում: Մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություներով, մենք չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, այլ տեղափոխել դրանք պետական բյուջե և ծառայեցնել հայ ժողովրդին: Ժողովրդից գողացված ամեն մի կոպեկ վերադարձվելու է ժողովրդին», - ասել է Փաշինյանը: Նա նշել է, Թավշյա հեղափոխության հաղթարշավը այլընտրանք չունի: Оգոստոսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում վարչապետը հանրահավաք է անցկացնելու ՝ իր գլխավորած կառավարության 100 օրն ամփոփելու համար։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |