Օրինագիծ. Հարկերը ժամանակին չվճարելու համար տնտեսվարողը տուգանվելու փոխարեն կնախազգուշացվի![]() 15 օգոստոսի 2018 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում տնտեսվարողը կնախազգուշացվի, նախկինի կարգի համաձայն միանգամից տուգանվելու փոխարեն: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նշվում է, որ օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում այդ պարտավորությունները չկատարելը, որի համար վարչական տույժ էր նշանակվել,առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով: Տնտեսվարողը միանգամից տուգանվելու փոխարեն կնախազգուշացվի նաև հայտարարագիրը, հաշվարկը, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում: Նախազգուշացվելուց հետո 15-օրյա ժամկետում այդ պարտականության չկատարելնառաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |