Ռասայական ատելության հողի վրա Հայաստանի քաղաքացուն վնասվածք հասցրած 16-ամյա աղջկան դատապարտել են 1 տարի 8 ամսվա ազատազրկման 7 մայիսի 2008 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի Պերվոմայսկի շրջանային դատարանը մեկ տարի եւ ութ ամսվա ազատազրկման եւ 3 հազար ռուբլի տուգանքի է դատապարտել 16-ամյա աղջկա, որը մեղադրվում էր ռասայական ատելության հողի վրա քենիացի մի ուսանողի ծեծելու մեջ, հաղորդում է պետական մեղադրող Նիկիտա Բլոխինը: Անչափահաս աղջիկը պատիժը կկրի ուղղիչ գաղութում, ճշտել է Բլոխինը: Գործի նյութերից պարզ է դառնում, որ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին դեռահաս աղջիկը ծեծի է ենթարկել Քենիայի քաղաքացու, ինչպես նաեւ դանակով մի քանի հարված է հասցրել Հայաստանի քաղաքացու: Իր գործողությունները մեղադրյալն ուղեկցել է տուժածների ռասայական եւ ազգային արժանապատվությունը ոտնահարող ճիչերով: Դատարանը աղջկան մեղավոր ճանաչեց ՌԴ ՔՕ 116 հոդվածի 2 մասի «բ» կետով` ծեծի ենթարկում ռասայական ատելության մոտիվներով եւ 111 հոդվածի 2 մասի «ե» կետով` ազգային ատելության մոտիվներով մարդու կյանքին եւ առողջության համար վտանգ ներկայացնող ծանր վնասվածքի հասցնում, հաղորդում է ՅՈՒԳԱ.ռու-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |