Նախորդ գործադիրի որոշմամբ պետգույքի վարչության շենքը չի վերանորգվի. 44,5 մլն դրամ կտնտեսվի![]() 15 օգոստոսի 2018 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի օգոսոտոսի 16-ի նիստում կքննարկվի նախորդ կառավարության հաստատած՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Երևանի կառավարական երկրորդ մասնաշենքը հիմնանորոգելու որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախագիծը: Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսվում էր հատկացնել ավելի քան 44,5 մլն դրամ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հանրապետությունում քաղաքական իրադրության փոփոխությամբ պայմանավորված վերացել է վերոգրյալ որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում զբաղեցվող տարածքների հիմնանորոգման աշխատանքների իրականացման առաջնահերթությունը: Օրենսդրական կարգավորման նպատակը պետական գույքի կառավարման աշխատակազմի արտաբյուջետային միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործումն է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |