Հայ ծրագրավորողները կարող են իրենց վճարովի հավելվածները տեղադրել ու վաճառել Google Play-ում15 օգոստոսի 2018 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Մոբայլ ծրագրավորողները կարող են Հայաստանից Google Play-ում տեղադրել և վաճառել իրենց ստեղծած հավելվածները, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Նշվում է, որ մինչև այժմ հայ ծրագրավորողները Google Play-ում անվճար հավելվածներ տեղադրելու հնարավորություն ունեին, որոնք հասանելի էին ամբողջ աշխարհում, սակայն վճարովի հավելված կամ հավելված, որը կարող է պարունակել ներհավելվածային գնումներ (In-app purchase), Հայաստանում բացված ծրագրավորողի հաշիվները (Developer account) տեղադրել չէին կարող: Պատճառն այն էր, որ Հայաստանը ընդգրկված չէր Google-ի կողմից թույլատվություն ունեցող երկրների ցանկում: Տեղական ընկերությունները ստիպված էին այլ երկրներում բացել Developer account և հարկ վճարել այլ երկրներում ստացված վաճառքների դիմաց։ Դժվարություններ էին լինում նաև գումարը ստանալիս, քանի որ Google -ը ուղարկում էր գումարը միայն տվյալ երկրում բացված բանկային հաշիվներին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Google ընկերության ներկայացուցիչների միջև դեռ նախորդ տարվանից բանակցություններ էին ընթանում այս ուղղությամբ, որոնք օրերս հաջողությամբ են ավարտվել: Հայաստանում գրանցված ընկերությունները կարող են վաճառել իրենց հավելվածները Google Play-ում և ստանալ եկամուտներ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |