ՀՀ ԶՈւ թիկունքի պետ Նորայր Յոլչյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ ԶՈւ թիկունքի պետ Նորայր Յոլչյանն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նորայր Յոլչյանին զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի. Նորայր Յոլչյանին ազատել զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Յոլչյանը ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ էր նշանակվել 2013 թվականի հուլիսին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---