Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են

Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են

PanARMENIAN.Net - Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են. հերթի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանի փոխանցմամբ, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

«Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում: Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան», - նշել է նա:

Փոխնախարարը փոխանցել է, որ միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար: Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղիում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---