Նպաստի տրամադրման նոր կարգով վարկային պատմության և ավանդների մասին տեղեկանք կպահանջվի (վիդեո) 15 օգոստոսի 2018 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Նպաստի տրամադրման նոր կարգով վարկային պատմության և ավանդների մասին տեղեկանք կպահանջվի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով նոր կարգին, ասել է, որ երկրում նպաստ պետք է ստանա այն քաղաքացին, ով իրապես ունի պետության աջակցության կարիքը: Նախարարը նշել է, որ նպաստառուների թվի 12-15%-ը ոչ հասցեական նպաստառուներ են: «Ես ուզում եմ, որ մենք լինենք համախոհներ առ այն, որ մեր երկրում նպաստ պետք է ստանա իրական նպաստառուն, նպաստ պետք է ստանա այն քաղաքացին, ով իրապես ունի պետության աջակցության կարիքը: Երբ տրվում է վարկային պատմության կամ ավանդի մասին տեղեկատվություն, պատկերացրեք, որ այդ տեղեկանքից մենք իմանում ենք, որ այդ քաղաքացին ունի, ենթադրենք, 16 մլն դրամ գումար, և նա ամեն ամիս վճարում է որոշակի գումար` օրինակ` 100,000 դրամ, և ստանում է 18,000 սոցիալական նպաստ: Ի՞նչ եք կարծում՝ պետության համար հարց չպետք է առաջանա՝ ինչպե՞ս է այդ 100,000 դրամը վճարում քաղաքացին»,- նշել է Թանդիլյանը: Նախարարն ասել է, որ ակնհայտորեն կան մարդիկ, ովքեր ունեն թաքնված եկամուտներ և հաճախ նախարարություն են դիմում են տարբեր գործատուներ, ովքեր հայտնում են, որ իրենց աշխատակիցները չեն ուզում գրանցվել՝ պետությունից նպաստ ստանալու համար: Թանդիլյանը հավելել է նաև, որ այդ տեղեկանքները տրվում են անվճար: «ՀայՓոստի» հետ քննարկվում է այս ծառայության դիմաց գումար չգանձելու հնարավորությունը։ Հետագայի համար քննարկվում է տեղեկատվությունն ավտոմատ կերպով ստանալու հնարավորությունը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- եզրափակել է նախարարը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |