ԿԳ նախարարի հորդորը ծնողներին՝ չգնել Հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ16 օգոստոսի 2018 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել ծնողներին չգնել Թավշյա հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ: «Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են Հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն: Հասկանալով հանդերձ Հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար», - գրել է նախարարը: Ավելի վաղ, PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հարությունյանն ասել էր, որ դպրոցների ապաքաղաքականացումը կրթության ոլորտի հրատապ լուծելի խնդիրներից է: «Մեր խորին համոզմամբ, դպրոցների քաղաքականացված լինելը ամենաբացասական ազդեցությունն է ունեցել կրթության որակի վրա: Ակնհայտ է, որ դպրոցը ՀՀ-ում ամենամեծ վարչական ռեսուրսներից մեկն է. դպրոցի վերահսկողությունը և ղեկավար մարմիններում սեփական կուսակիցներին նշանակելը ենթադրում է ազդեցությունների հնարավորություն՝ այդ թվում աշկերտների և ծնողների վրա», - նշել էր նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |