Խուզարկություն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում

Խուզարկություն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վարդան Ալոյանը:

Նա հավելեց, որ առգրավել են փաստաթղթեր, զննել են աշխատակիցների անձնական իրերը, այլ մանրամասներ չհայտնեց:

ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը չմեկնաբանեց տեղեկությունը:

2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը Երկաթուղային տրանսպորտային համակարգի փոխանցման մասին կոնցեսիոն պայմանագիր: Համաձայնագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ առաջին քսան տարիների աշխատանքից հետո եւս 10 տարի երկարացման իրավունքով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---