Զուրաբյան. 1995-ի Սահմանադրությունն արտակարգ դրությունում բանակն օգտագործելը չի արգելել16 օգոստոսի 2018 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասել է, թե 1995 թվականին գործող ՀՀ Սահմանադրությունն արտակարգ դրությունում բանակն օգտագործելը չի արգելել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «1995 թվականի Սահմանադրությունը չի արգելել բանակի օգտագործումը արտակարգ դրություններում, քաղաքական ճգնաժամի ժամանակ: Կարող է դա շատ վատ էր, բայց տանկ հանելով՝ 1996 թվականին չէր խախտվում Սահմանադրության որևէ դրույթ»,- ասել է նա: Անդրադառնալով 1996 թվականի հետընտրական գործընթացների մեղավորներին բացահայտելուն, Զուրաբյանն ասել է, որ ոչ մի ապացուցողական փաստ չկա դրա հետ կապված: «Եկե՛ք բացահայտենք, ի՞նչ խնդիր կա դրա հետ», - ասել է Զուրաբյանը: Նա հավելել է նաև, որ Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանը չի հրավիրվել հարցաքննության, և չի կարծում, թե դրա պահանջը կա, քանի որ առաջին նախագահը «եղել է ցուցարարներից մեկը և տեսել է այն, ինչ ամբողջ ժողովուրդը»: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ բանակը քաղաքական գործընթացներին ներգրավելով Սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |