Մոտ 350,000 աշակերտ կկարողանա անվճար թատրոն, թանգարան և համերգ գնալ16 օգոստոսի 2018 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Մոտ 350,000 աշակերտ ՀՀ մշակույթի և կրթության ու գիտության նախարարության համատեղ նախաձեռնությամբ նոր ուսումնական տարում ներդրվող աբոնեմենտային համակարգի շրջանակում անվճար թատրոն, թանգարան և համերգ գնալու հնարավորություն կունենա: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով, ծրագիրը 1-12-րդ դասարանցիներին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում 3 մշակութային հաստատություն անվճար այցելելու հնարավորություն կտա: «Մշակութային հաստատություններից կարող են այցելել թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, համերգասրահներ՝ դասական երաժշտության համերգասրահներ: Կարևոր ենք համարում 30 տարի անց աբոնեմենտային ծրագրի վերագործարկումը», - նշել է նախարարը: Ավելի վաղ հայտնել էինք, որՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության ենթակայության տակ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը քննարկել է 2018 թվականի հոկտեմբերից ներդրվող դպրոցական աբոնեմենտային նոր համակարգը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |