Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է 2 ամսով

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է 2 ամսով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

«Կալանքի երկարացման հարցով միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը», - ասել են դատախազությունից:

Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ անձեռնմխելիությունից զրկված ԱԺ պատգամավորՄանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ: Նամեղադրվում է ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և խոշոր չափի հափշտակություն կատարելու մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---