Արցախում հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել. Հետ են շպրտվել

Արցախում հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել. Հետ են շպրտվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալները ճշտվում են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---