Մոտ $6 մլն-ի չարաշահում՝ սոցապ և մեքենաների տեխզննման ոլորտներում. Վերականգնվել է $34,100-ը17 օգոստոսի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Սոցապ ոլորտում և ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ հարուցված քրեական գործերով հայտնաբերվել է մոտ 2,8 մլրդ դրամի կամ $5,8 մլն-ի չարաշահում, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 164,5 մլն դրամը կամ $34,100, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: 2018թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում սոցիալական ապահովության ոլորտում արձանագրված կոռուպցիոն դեպքերի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված), պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված) կատարելու և կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ: Դրանց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 50 անձի: Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է ավելի քան 627,3 մլն դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 27,5 մլն դրամը: Նույն ժամանակահատվածում ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 26 քրեական գործ: Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 2,1 մլրդ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 137,3 մլն դրամը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա |