Փաշինյան. Այս հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի (Թարմացվող)![]() 17 օգոստոսի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք ա անում է անում, որտեղ ամփոփում է իր վարչապետության 100 օրը։ Սկսելուց առաջ Փաշինյանը խնդրել է իջեցնել բոլոր այն պաստառները, որոնք ուղղված են որևէ մեկի դեմ, քանի որ հանրահավաքը նվիրված է հայ ժողովրդի միասնականությանը և հաղթանակին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանրահավաքի մասնակիցներին: «Այսօր այս հրապարակում են գտնվում ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցներ, Արցախից ժամանած մեր հայրենակիցները, Սփյուռքի բազմաթիվ համայնքների ներկայացուցիչներ, և այսօր մեր անվտանգությունը պաշտպանում են Հայոց բանակի փառապանծ սպաներ, ՀՀ տարբեր մարզերից և այսօր հայ ժողովուրդը միասնկական է առավել քան երբևէ», - ասել է Փաշինյանը: 18:22 Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը Տիգրան Մեծ պողոտայում է: 18:17 Խցանումներ են Երևանի մետրոյում, քաղաքացիները Հանրահավաքի են շտապում: 17:31 Երթը մեկնարկել է: Բազմաթիվ քաղաքացիներ ուղեկցում են Փաշինյանին դեպի Հանրապետության հրապարակ: Հայաստանի տարբեր մարզերից բազմաթիվ քաղաքացիներ են գալիս Երևան՝ մասնակցելու Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության 100 օրն ամփոփող հանրահավաք: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |