Քոնդոլիզա Ռայս. «Հայաստանի հետ բարեկամության ամրապնդման հույս ունեմ» 8 մայիսի 2008 - 19:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետական քարուտուղար Քոնդոլիզա Ռայսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պետքարտուղար Ռայսի նամակում ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ հանդիպմանը Ձեզ հետ եւ հուսով եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կամրապնդենք մեր երկրների միջեւ բարեկամությունը: Մենք բավական աշխատանք ունենք տանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական ձեւակերպման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները կարգավորելու գործում Հայաստանին օգնելու ուղղությամբ: Մենք նաեւ հուսով ենք, որ Հայաստանը վճռական քայլեր կձեռնարկի ժողովրդավարական բարեփոխումներին նոր թափ հաղորդելու եւ քաղաքացիական ազատությունները վերականգնելու համար, որոնք ընդհանուր արժեքներ են` դրված մեր երկրների հարաբերությունների հիմքում»: Նախարար Նալբանդյանին շնորհավորել են նաեւ Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի եւ միջազգային հարցերի դաշնային նախարար Ուրսուլա Պլասնիկը, Սլովակիայի ԱԳ նախարար Յան Կուբիշը, Շվեյցարիայի արտգործնախարար Միշել Կալմի-Ռեյը, Չիլիի ԱԳ նախարար Ալեխանդրո Ֆոլքսեյը, Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը, Կորեայի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Յու Մյունգ-հվանը, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը, ինչպես նաեւ Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |