Աշոտյանը կդիմի Փաշինյանին` գործադիրի հաղորդակցության կարգի մասով պարզաբանման համար20 օգոստոսի 2018 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմը մշակել է ԶԼՄ-ների հետ հաղորդակցման կարգ, ինչն ընդունված մոտեցում է ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների դեպքում: ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը դիմելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարգի մասով պարզբանման համար: Ըստ նրա, այն «սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը»: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով. ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը, ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ, ո՞ր իրավական հիմքով են պատժվելու այս կարգը խախտող աշխատակիցները», - գրել է Աշոտյանը: Համաձայն Աշոտյանի հրապարած փաստաթղթի, կարգը սահմանում է, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչների՝ ԶԼՄ-ներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող մտքերը պետք է համընկնեն ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |