Քոչարյանի առանձնատունը խուզարկվել է Մարտի 1-ի գործով

Քոչարյանի առանձնատունը խուզարկվել է Մարտի 1-ի գործով

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատունը խուզարկվել է, PanARMENIAN.Net ին այս մասին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նա ասաց, որ խուզարկությունը կատարվել է Մարտի 1-ի գործի շրջանակում, սակայն այլ մանրամասներ չհայտնեց:

Ավելի վաղ, ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ է արձակել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «անձեռնմխելիության հիմքով»: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դատարանի այս որոշումն ապօրինի էր որակել:

Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների ընթացքում զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---