Աբրահամյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել

Աբրահամյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդ Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը:

Նրան մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Ավելի վաղ, Մարտի 1-ի գործով խուզարկություն է անցկացվել փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվեր էր ապօրինի զենքժ-զինամթերք: Ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---