Դատախազությունը կբողոքարկի Քոչարյանի գործով վերաքննիչ որոշումը![]() 20 օգոստոսի 2018 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: PanARMENIAN.Net ին այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա այլ մանրամասներ չհայտնեց: Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատունը խուզարկվել է: Ավելի վաղ, ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ է արձակել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «անձեռնմխելիության հիմքով»: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը դատարանի այս որոշումն ապօրինի էր որակել: Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների ընթացքում զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |