ՔՊ խոսնակ. Օգոստոսի 17-ին Հեղափոխություն արած ուժի հանրահավաքն էր20 օգոստոսի 2018 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Թավշյա հեղափոխությունն իրականացրած ուժի հանրահավաքն էր: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հանրահավաքին գործադիրում ներկայացվածություն ունեցող մյուս ուժերի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ԵԼՔ-ի, նախարարների բացակայությանը: «Օգոստոսի 17-ին Հեղափոխությունն իրականացրած ուժի հաշվետվությանը նվիրված հանրահավաքն էր», - ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ մյուս ուժերը ներկայացնող նախարարների հետ նման քննարկում չի եղել անգամ: Օգոսոտոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած բազմամարդ հանրահավաքը՝ նվիրված նոր կառավարության գործունեության 100 օրվան: Փաշինյանն ամփոփել է կատարված աշխատանքը, ներկայացրել առաջիկա անելիքները, անդրադարձել հանրային հնչեղություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին: Ընթերցեք նաև՝ «Սահմանադրական փոփոխություններ, անցումային արդարադատություն. Փաշինյանի ելույթի հիմնական դրույթները»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |