2018-ի 7 ամսում 16%-ով հարկային մուտքերն աճել են

2018-ի 7 ամսում 16%-ով   հարկային մուտքերն աճել են

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով համախառն մուտքերն աճել են 16%-ով՝ կազմելով մոտ 766 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2017 թվականին նույն ժամանակաշրջանում հարկային եկամուտների մասով համախառն մուտքերը կազմել էին 660 մլրդ դրամ:

«Եթե հաշվի առնենք, որ պետբյուջեի հարկային եկամուտների՝ 2018-ի ծրագրային ցուցանիշը 1,248 տրիլիոն դրամ է՝ 107,5 մլրդ-ով ավելի 2017-ի փաստացի ցուցանիշից, ապա բոլորիս ջանքերով այդ լրացուցիչ ցուցանիշն, ըստ էության, արդեն կատարվել է 7 ամսվա կտրվածքով։ Սա լավ աշխատանք է»,- նշել է կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---