ՀՀ-ում Կալաշնիկովի արտադրություն կհիմնվի21 օգոստոսի 2018 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն կհիմնվի, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Օգոստոսի 21-ին Royalsys Engineering ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել են պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր AK-12 և AK-15 նմուշների արտադրություն հիմնելու նպատակով», - գրել է նա: Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Արմիա 2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |