Նախարարը՝ անցումային արդարադատության մասին. Արտակարգ դատարաններ չեն ստեղծվի, Սահմանադրությունը չի խախտվի (վիդեո)

Նախարարը՝ անցումային արդարադատության մասին. Արտակարգ դատարաններ չեն ստեղծվի, Սահմանադրությունը չի խախտվի

PanARMENIAN.Net - ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ անցումային արդարադատության ստեղծումը Հայաստանում չի խախտելու ՀՀ Սահմանադրության որևէ կետ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանն ու կոնվենցիաներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Դա լինելու է օրինական», - ասել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ չեն լուծարվելու դատարանները, դատարանների դատարան չի ստեղծվելու:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայաստանյան դատական համակարգի լրջագույն խնդիրներին, հայտարարել է անցումային արդարադատություն ստեղծելու մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---