Ծառուկյանի թիկնազորի պետը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի![]() 21 օգոստոսի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ազատ կարձակվի 20 մլն դրամ գրավի դիմաց, «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, հայտնել է Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նշվում է, որ դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ. գրավն արդեն վճարված է: Ծառուկյանի թիկնազորի պետը կալանավորվել է հուլիսի 3-ին. նա մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ: Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Ավելի ուշ, գործով տուժողը հայտարարել է , թե իրեն չեն հարվածել, այլ «սայթաքել, ընկել է»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |