Երիտասարդներին ճանապարհ տալու ժամանակն է. Ուկրաինայում ՀՀ դեսպանը հրաժարական է տվել![]() 22 օգոստոսի 2018 - 09:10 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարական է տալիս: «Որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը: Այս որոշումը վաղուց է հասունացել ինձ մոտ, և փոքր գաղտնիք բացեմ, վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևան ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժվել եմ: Բանն այն է, որ այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է երիտասարդներին աճի և իրացման համար ճանապարհ տալու ժամանակը», – գրել է նա: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը զբաղեցրած պաշտոնից հետ է կանչվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |