Դպրոցի ավարտական քննությունները կլինեն միասնական. Դրանք կվերահսկի ԳԹԿ-ն![]() 22 օգոստոսի 2018 - 09:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դպրոցի ավարտական քննություններն այսուհետ ևս կլինեն միասնական. դրանք կվերահսկի Գնահատման և թեստավորման կենտրոնը, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ «Շատ մեծ է հավանականությունը, որ բոլոր ավարտական քննություններն այսուհետ լինեն միասնական, և դրանք դպրոցներում չեն անցկացվելու: Ես 2017-ին գնացել էի մի քանի ավարտական քննության, և այն տնայնավարությունը, որ կար այդ քննությունների ժամանակ, համարում եմ անթույլատրելի: Մենք կարծում ենք, որ այսկերպ ավարտական քննություններ անցկացնելը ամենևին չի արտացոլում աշակերտների իրական գիտելիքները: Ես ձեզ խնդրում եմ, որ բոլոր աշակերտներին, հատկապես ավարտական դասարանների, տեղեկացնել սրա մասին, որպեսզի մայիսին նրանք փաստի առաջ չկանգնեն և ամենևին հույս չունենան, որ ինչ-որ ուսուցիչ նախկինի պես հնարավորություն է ունենալու ավարտական քննությունների ժամանակ իրենց օգնելու: Նրանք պետք է ինքնուրույն հանձնեն իրենց քննությունները»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծել է նաև, որ սովորողների գիտելիքի իրական պատկերը հնարավորություն կտա գնահատել դպրոցի աշխատանքը, իսկ ցածր արդյունքի դեպքում առաջ կգա պատասխանատվության հարց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |