Լիբանանի հայ համայնքին ոչինչ չի սպառնում12 մայիսի 2008 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Բեյրութի հայկական համայնքին ոչինչ չի սպառնում: Քրիստոնեական թաղամասերում կյանքը դեռեւս հանդարտ է, բախումներ չկան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: «Բեյրութի արեւմտյան մասում հայկական ճեմարանի մոտ կան զինվորներ: Այստեղ եւս հայերի հետ կապված ոչ մի միջադեպ չի գրանցվել: Սակայն զինված բախումները անդրադարձան նաեւ հայ համայնքի վրա: Մեքենաների մեծ կուտակումների պատճառով դեպի օդանավակայան տանող ճանապարհները փակ են: Չվերթները հետաձգվել են, այդ թվում նաեւ «Արմավիաի» Երեւան-Բեյրութ չվերթը, որ կատարվում էր շաբաթը երկու անգամ: Բեյրութում նաեւ տեղի է ունեցել երեք հայկական կուսակցությունների խորհրդարկցությունը, որոնց առաջնորդների ելույթները ինչ-որ չափով կոչված են հանգստացնելու Լիբանանի հայ բնակչությանը: «Ազդակ» թերթում սահմանվել է աշխատանքի արտակարգ ռեժիմ, լրատվության ծառայությունները աշխատում են վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո»,-պատմել է Քանդահարյանը: Անցած հինգշաբթի Բեյրութում բախումներ բռնկվեցին ընդդիմության եւ Ֆուադ աս-Սենյորայի արեւմտամետ կառավարության կողմնակիցների միջեւ: Շիաների «Ամալ» եւ «Հեզբոլլահ» շարժումների ակտիվիստները, նրանց քրիստոնյա կողմնակիցները գրավել են մայրաքաղաքի մի քանի շրջաններ եւ փակել են միջազգային օդակայան տանող ճանապարհը: Բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում կայացրեց վերացնել «Հեզբոլլահ» շարժման գաղտնի հեռախոսակապը եւ պաշտոնանկ արեց միջազգային օդակայանի պահպանությունը ղեկավարող բարձրաստիճան սպային: Առիթ հանդիսացան քաղաքացիական անհնազանդության գործողությունները, որ կազմակերպել էին արհմիությունները գնաճի եւ ցածր աշխատավարձերի դեմ: Այնուհետեւ բռնությունները տարածվեցին նաեւ երկրի այլ շրջաններում: Ընդամենը զոհվեց 36 մարդ, տասնյակները` վիրավորվեցին: Կիրակի գրոհայինները սկսեցին լքել քաղաքի փողոցները, զիջելով տեղը կանոնավոր բանակին: Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ բանակը հայտարարեց, որ սառեցնում է բախման պատճառ հանդիսացած կառավարության որոշումները: Լիբանանն արդեն կես տարի է ինչ ապրում է քաղաքական ճգնաժամի պայմաններում, առանց նախագահի, որի աթոռը թափուր է 2007թ. նոյեմբերի 24-ից ի վեր` իշխող մեծամասնության եւ ընդդիմության տարաձայնությունների պատճառով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա |