«Վեոլիա Ջուրը» տուգանվել է 10 մլն դրամով22 օգոստոսի 2018 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի օգոստոսի 22-ի նիստում որոշել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանտ տուգանել 10 միլիոն դրամով, հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։ «Հանձնաժողովը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ՝ 2017 թվականի 4-րդ և 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվությունների մոնիթորինգի, ինչպես նաև՝ քաղաքացիների և ընկերությունների բողոքների ուսումնասիրության արդյունքում, հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման Կանոններով սահմանված առավելագույն ժամկետները խախտելու համար, հաշվի առնելով նաև, որ նոր սպառողների միացման գործընթացի խախտումների համար ընկերությունը սույն թվականի ապրիլի 4-ի N109Ա որոշմամբ արդեն իսկ ենթարկվել էր տուգանքի՝ 5 մլն դրամի չափով, որոշեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել` 10 մլն դրամ գումարի չափով». - նշվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ, Երևանում և մարզերում պարբերական բնույթ ունեցող ջրանջատումներ էին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |