Վարչապետ․ Նոր Հարկային օրենսգրքով միկրոբիզնեսի համար հարկերը սիմվոլիկ են լինելու![]() 22 օգոստոսի 2018 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Նոր հարկային օրենսգրքով միկրոբիզնեսի համար լինելու է արտոնյալ հարկային ռեժիմ, որը, փաստացի, նշանակելու է սիմվոլիկ հարկում, հարկերի գրեթե ամբողջական բացակայություն։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական խնդիրներին ու հեռանկարներին նվիրված ուղիղ եթերի ժամանակ։ Նա չի նշել միկրոբիզնեսի կոնկրետ շեմը, ասելով, որ դա կարող է լինել, օրինակ, 24 մլն դրամ շրջանառությամբ բիզնեսը (օրական մինչև 65-66 հազար դրամ շրջանառություն – խմբ․)։ Գործող ՀՕ-ով միկրոբիզնեսի հասկացություն չկա, կա ընտանեկան բիզնեսի հասկացություն։ Վերջինս վճարում է ամսական 5000 դրամ յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար, որոնք կարող են լինել միայն նույն ընտանիքի անդամները։ Շրջանառության վերին շեմ է տարեկան 18 մլն դրամը։ Շատ մանրամասներ այն մասին, ինչպիսին է այն լինելու նոր ՀՕ-ն, չկան։ Սակայն կառավարության տարբեր աշխատակիցներ, մասնավորապես, Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, հայտարարել է, որ նոր օրենսգիրքը ենթադրում է եկամտային հարկի նվազեցում ու հարկատեսակների քանակի նվազեցում։ Կարդացեք նաև․100 օրվա տնտեսություն․ Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ սայթաքեց Փաշինյանի կառավարությունը ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |