Մեղրաշատի ղեկավարը մեղադրվում է 2,6 մլն դրամի աշնանացան ցորենի սերմացու յուրացնելու մեջ23 օգոստոսի 2018 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավարին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների համար,հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը: 1996-ի առ այսօր համայնքի ղեկավար Վ.Սաղաթելյանը աշնանացան ցորենի բաշխման գործընթացում Մեղրաշատ համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն առերևույթ հափշտակելու մտադրությամբ 2012-2016թթ. մի շարք շահառուների տվյալները ձևականորեն ներառել է պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններիս չի հատկացվել, այլ հափշտակվել է։ Պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, գնահատվել է 2,6 մլն դրամ: Սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ կազմվել և համայնքապետարանի կնիքով հաստատվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ և դրանք հանձնվել Շիրակի մարզպետարանին: Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ստացած սերմացու ցորենի դիմաց համայնքի բնակիչներից մեկի կողմից վճարված գումարը յուրացնելու վերաբերյալ. գյուղացու վճարած 144,000 դրամը չի մուտքագրվել համայնքի բյուջե, չի փոխանցվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին։ Ավելին՝ կատարված վճարումը չի ներառվել նաև Շիրակի մարզպետարան ներկայացված փաստաթղթերում։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մեղրաշատ համայնքի վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |