ՏՏ-ն՝ ՀՀ տնտեսության զարգացման լոկոմոտիվ. Վարչապետը ներկայացրել է առաջընթացի կառուցվածքը23 օգոստոսի 2018 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը: «Հայաստանում այդպիսի ներդրումային հետաքրքրություններ արդեն իսկ կան: Մենք ցանկանում ենք, որ այդ ներդրումներն ակտիվանան»,- ասել է վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ հետաքրքրություն կա Հայաստանում արևային էներգիայի պանելների արտադրության ոլորտում: «Սա ևս շատ կարևոր է, քանի որ արևային էներգետիկան էներգետիկ ոլորտի ամենահզոր ճյուղերից մեկն է լինելու: Ես տեղյակ եմ, որ հետաքրքրություն կա նաև Հայաստանում հեռուստացույցի և կենցաղային այլ տեխնիկայի արտադրություն սկսելու և այսպես շարունակ: Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր, ինչը իր հերթին նախադրյալներ կսկսի ռազմարդյունաբերության զարգացման համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը ենթադրում է նաև բարձր վճարվող աշխատատեղերի ստեղծում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Հայաստանում ադամանդագործության և ոսկերչության ոլորտների զարգացումը: Նա հիշեցրել է, որ նախկինում ադամանդագործությունը բավականին զարգացած էր Հայաստանում, բայց դրամի փոխարժեքի բարձրացման և ադամանդի շուկայում տեղի ունեցած ազատականացման գործընթացի հետևանքով այդ ոլորտը Հայաստանում խնդիրներ է ունեցել: «Հիմա կան ընկերություններ, գործարարներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ և մենք հույս ունենք, որ նրանք հաջողություն կունենան, իսկ կառավարությունն էլ ամեն ինչով կաջակցի», - ասել է վարչապետը: Նա առանձնացրել է նաև թեթև արդյունաբերության, կրթության և գիտության, ինչպես նաև առողջապահության արտահանման ոլորտի զարգացումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա |