Համայնքային զարգացման 37 ծրագիր է հաստատվել. Կհատկացվի 400 մլն դրամ![]() 23 օգոստոսի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների ներկայացրած 37 ծրագիր: Ծրագրերը կիրականացվեն համայնք-պետություն համաֆինանսավորմամբ. կառավարությունը կհատկացնի 400 մլն դրամ: Նշվում է, որ ծրագրերը հիմնականում ուղղված են ենթակառուցվածքների վերանորոգմանը և զարգացմանը։ Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, պետությունը պատրաստ է 15 մլրդ դրամ հատկացնել համայնքային զարգացման ծրագրերին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |