Որոշ գետերի վրա կարգելվի ՀԷԿ-երի կառուցումը

Որոշ գետերի վրա կարգելվի ՀԷԿ-երի կառուցումը

PanARMENIAN.Net - Կառավարության օգոստոսոի 23-ի նիստում հաստատվել է Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը, որով նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար սահմանվում են որոշակի չափորոշիչներ:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ սահմանվել է այն գետերի ցանկը, որտեղ արգելվելու է փոքր ՀԷԿ-երի կառուցումը:

«Դրա մեջ մտնում են Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակների ձվադրավայրեր ունեցող գետերը, այն գետերը, որտեղ խողովակներով ջրի հոսքի ծանրաբեռնվածությունը գերազանցում է 40%-ը, իսկ, ըստ էության, Հայաստանում կան գետեր, որտեղ այս ծանրաբեռնվածության ցուցանիշն ավելի քան 50% է: Առաջարկվում է, որ նման գետերի վրա ընդհանրապես արգելվի նոր ՀԷԿ-երի կառուցումը», - ասել նախարարը:

Սահմանափակվում են նաև գետերի այն հատվածները, որտեղ նույնպես կարգելվի ՀԷԿ-երի կառուցումը:

«Այստեղ բնության հատուկ պահպանվող գոտիներ են, բնության հուշարձաններից 180մ շառավիզով տարածքներ և այլն», - ասել է Գրիգորյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---