Գործադիրը կքննարկի Քոչարյանին 5 տարով անհատույց գույք տրամադրելու հարցը![]() 23 օգոստոսի 2018 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Կառավարության օգոստոսի 23-ի նիստում քննարկվելու է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հինգ տարի ժամկետով անհատույց գույք տրամադրելու որոշման նախագիծը: Նշվում է, որ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև 2008 թվականին կնքվել է 374.1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր: Նշված տարածքը և 17,5 մլն դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 2018 թվականի օգոստոսի 13-ը անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Միաժամանակ, տարածքի վարձակալության համար յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը («Պետական գույքի կառավարման կոմիտե») հատկացվել է 20 մլն դրամ: Որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի Քոչարյանին կահավորված գրասենյակային տարածքով ևս հինգ տարով ապահովելու հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |