Կուսակցություն ստեղծող «Սասնա ծռերը» առաջարկում են արգելել ՌԴ հեռուստաալիքները ՀՀ-ում![]() 23 օգոստոսի 2018 - 13:03 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորումը, որը հայտարարել է կուսակցություն դառնալու մասին, նշել է, որ Ռուսաստանի Դաշնության սահմանապահները պետք է փոխարինվեն ՀՀ սահմանապահներով և, որ պետք է դադարեցվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, հայտնում է Aysor.am-ը: Խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ պետք է ազգայնացնել ռուսական պետական կամ պետականամերձ կապիտալին հանձված ռազմավարական օբյեկտները, ազգային վերահսկողություն ստանձնել դրանց նկատմամբ, դուրս գալ այլ պետությունների, ռուսաստանագերակա արտաքին հարաբերությունների ձևաչափից: Ավելի վաղ, Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր «Սասնա ծռեր» խմբավորման գործունեության դադարեցման ու նույնանուն կուսակցության ստեղծման մասին։ Նա տեղեկացրել էր, որ առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և գրանցման գործընթացը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |