Ալեքսանյանների ընկերություններում գրանցված աշխատողների թիվը կտրուկ աճել է հեղափոխությունից հետո23 օգոստոսի 2018 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ առնչվող ընկերություններում գրանցված աշխատողների թիվը Թավշյա հեղափոխությունից հետո աճել է 1701 հոգով: Մասնավորապես, «Երևանի Սիթի» սուպերմերկետների ցանցը տնօրինող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (այսպես կոչված «1000 դրամների» հիմնադրամ) ապրիլ ամսին փոխանցել է 4,31 մլն դրամ, մինչդեռ մայիսին՝ Հեղափոխությանը հաջորդած ամսում, ընկերությունը վճարել է 5,197 մլն դրամ: Սա նշանակում է, որ ընկերությունը նշված ամիսներին ունեցել է համապատասխանաբար՝ 4310 և 5197 գրանցված աշխատող, որոնք 1000-ական դրամ են փոխանցել հիմնադրամին: Ալեքսանյանի ընտանիքին պատկանող մեկ այլ՝ «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում ապրիլին գրանցված աշխատողների թիվը կազմել է 420, իսկ մայիսին այն գրեթե եռապատկվել է՝ կազմելով 1138: «Նատալի ֆարմ» ընկերությունում գրանցված աշխատողների թիվն աճել է 96 հոգով. ընկերության աշխատողները ապրիլին վճարել են 1,657 մլն դրամ, իսկ հունիսին՝ 1,753 մլն: Այսպիսով, միայն նշված երեք ընկերություններն ապրիլ ամսին ունեին 6387, իսկ իշխանափոխությունից հետո՝ մայիս-հունիսին, 8088 գրանցված աշխատող: Ավելի վաղ «Ալեքս Հոլդինգը» վճարել էր պետբյուջե 5,2 մլրդ դրամի հայտնաբերված վնասը (շահութահարկի ու ԱԱՀ մասով)։ «Ալեքս Տեքստիլն», ապրիլի 4-ին՝ իր հերթին, ստացել էր ներմուծման արտոնություն, որում Փաշինյանի կառավարությունը լրացումներ էր կատարել հունիսի 1-ի նիստին։ Ըստ հիմնավորման, արտոնությունների տրամադրման արդյունքում 80 նոր աշխատատեղ էր ստեղծվելու։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |