ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները ՀՀ են ժամանել23 օգոստոսի 2018 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ից 24-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հրավերով Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Խմբի անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը: Այցի նպատակն է փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող այլ հարցեր: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի, ԶՈՒ հոգևոր ծառայության, ԱՀՏԱ և ռազմաբժշկական վարչությունների և ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ: Այցի շրջանակում փորձագետները այցելել են Երևանի կայազորային հոսպիտալ և ՊՆ ռազմական ոստիկանություն, ինչպես նաև հետևել են ՊՆ ՄԻԲԿ «թեժ գծի» աշխատանքներին: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործակցության շրջանակի հետագա ընդլայնման և զարգացման համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել Սեփական բնակարան ունենալը փոխել է Հայաստանից տեղափոխվելու ընտանիքի որոշումը Կիրանցի վարչական ղեկավար․ Սեփականաշնորհված 57 տարածք է անցել Ադրբեջանին Նա նշել է, որ նորակառույց դպրոցը վտանգավոր տեղում է, դժվար թե երեխաները կարողանան սեպտեմբերին այնտեղ հաճախել Բլինքենը հայտարարել է Վրաստանի հետ վիզային սահմանափակումների անցնելու մասին Նման անձինք իրավունք չեն ունենա ստանալ ԱՄՆ մուտքի արտոնագիր և չեն կարողանա այցելել ԱՄՆ Կիրանցը 8 շրջանավարտ ունի․ Վերջին զանգին ներկա էր նաև սահմանազատման հանձնաժողովի անդամներից մեկը Վերջինս սահմանազատման գործընթացի շրջանակներում է Տավուշում, պարբերաբար շրջում է Կիրանցում |