Սիսիանցիներն ու հնագետները վիճաբանել են Քարահունջի աստղադիտարան լինել-չլինելու շուրջ23 օգոստոսի 2018 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Զորաց Քարեր (Քարահունջ) հնավայրում պեղումներ կատարող հնագիտական արշավախմբի անդամների և մի խումբ սիսիանցիների միջև վիճաբանություն է եղել, հայտնում է «Որոտանը»: Արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, խոսելով հնավայրի նշանակության մասին, նշել է, որ կա առասպելական մեկնաբանությունների մի ամբողջ շարք, և, որ վերջին շրջանում «սկսել են շահարկել, որ այն աստղադիտարան է»: «Ժողովրդի զրույցներում այն դիտարկվում է ոչ թե աստղադիտարան, այլ` Ցից Ցից քարեր, Դիք Դիք քարեր, կամ` հուշարձան, որի տակ զինվորներ են թաղված»,-ասել է Աշոտ Փիլիպոսյանը` պնդելով հնավայրի` աստղադիտարան չլինելու իր տեսակետը, ինչն էլ վիճաբանության առիթ է դարձել: Զորաց Քարեր հնավայրը միայն դամբարանադաշտ դիտարկելու` Փիլիպոսյանի կարծիքին հակադարձել է սիսիանցի Սուրեն Վարդանյանը և դիմել հնագետներին ասելով, որ «հավաքեն իրենց իրերը և հեռանան»: «Մտել եք մեր տունը քանդում եք, աղավաղում եք մեր պատմությունը, գրանտային ծրագիր եք շահել, եկել եք էստեղ «փող եք լվանում», ամբողջ աշխարհն ընդունում է, որ աստղադիտարան է, դուք ժխտում եք: Դուք հակահայկական գործունեություն եք ծավալում մեր պետության դեմ»,-վրդովմունքով դիմել է Սուրեն Վարդանյանը: Քարահունջը հնադարյան համալիր է: Աստղաֆիզիկոս Պարիս Հերունին պնդում էր, որ այն աստղագիտական հնագույն կենտրոն է: Իսկ Օքսֆորդի համալսարանի «Քարեր և աստղեր» ծրագրի հայաստանյան արշավախմբի գլխավոր գիտական խորհրդական Վաչագան Վահրադյանը հայտարարել էր, որ հայ մասնագետները, համեմատելով Քարահունջը և Stonehenge-ը, եկել են այն եզրահանգման, որ Քարահունջն ավելի հին է բրիտանական համալիրից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |