Խուզարկություն՝ «Մարաթուկ» ընկերությունում. Ղեկավարը «ոչ պատշաճ վարքագիծ» է դրսևորել

Խուզարկություն՝ «Մարաթուկ» ընկերությունում. Ղեկավարը  «ոչ պատշաճ վարքագիծ» է դրսևորել

PanARMENIAN.Net - «Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հարուցված քրեական գործի շրջանակում, ընկերություն նախապես խուզարկության է գնացել 6 աշխատակից՝ հետաքննիչներ և օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչներ: Նրանք ներս են մտել, սահմանված կարգի համաձայն ներկայացել և հետաքրքրվել են, թե որտեղ է գտնվում ընկերության տնօրենը։

Ըստ դրա՝ ՊԵԿ աշխատակիցները տնօրենին ներկայացրել են խուզարկություն իրականացնելու դատարանի որոշման օրինակը:

«Մարաթուկի» ղեկավարը, սակայն, դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ հայտարարելով, որ չի թողնի խուզարկություն իրականացնել ընկերությունում: Միաժամանակ, նա սպառնալիքներ է հնչեցրել ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ և հայտարարել, որ կհրավիրի ԶԼՄ ներկայացուցիչների՝ փորձելով այդ կերպ խոչընդոտել դատարանի որոշմամբ իրականացվելիք օրինական գործողությունները», - նշվում է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ աշխատակիցները հետագա բարդությունները կանխելու նպատակով հրավիրել են ՊԵԿ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների, որոնք, զինված չեն եղել: Սակայն վերջիններիս կողմից որևէ գործողություն չի կատարվել, քանի որ իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---