ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղի գործընթացում ակտիվ գործունեության նոր փուլի հույս ունի

PanARMENIAN.Net - «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ստրասբուրգում, որ անցել է մայիսի 6-ին, ցույց է տվել, որ Մինսկի գործընթացը առաջ է շարժվում: Դա զգացվեց Հայաստանում նախագահական ընտրությունների ավարտից հետո»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, միջնորդները հուսով են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը կատալիզատորի դեր կունենա ակտիվ գործունեության նոր փուլի համար, եւ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնային սկզբունքների մշակման աշխատանքը կավարտվի, հաղորդում ադրբեջանական ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---