Փաշինյանը շնորհավորել է Պորոշենկոյին՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ![]() 24 օգոստոսի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Փաշինյանը նշել է, որ երկու ժողովուրդի դարավոր կապերը Հայաստանի և Ուկրաինայի միջպետական գործակցության ամուր հիմք են: Վարչապետը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսության և հումանիտար ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն երկկողմ փոխգործակցության ողջ ներուժի բացահայտմանը՝ ի շահ երկու երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացման և պետությունների զարգացման:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |