Մերկելը Ցեղասպանության հուշահամալիրում է

Մերկելը Ցեղասպանության հուշահամալիրում է

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։

Օգոսոտոսի 24-ին նախատեսված են Մերկելի և Փաշինյանի բանակցությունները:

Սա Փաշինյան-Մերկել արդեն երկրորդ հանդիպումն է: Առաջինը ոչ ֆորմալ էր և կայացել է հուլիսի 12-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Մերկելի այցը տարածաշրջանային է։ Նա Երևան է ժամանել Թբիլիսիից, օգոսոտոսի 25-ին կմեկնի Բաքու։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---