2018-ի 6 ամսում բացահայտված հանցանքներով պետության վնասը 19,2 մլրդ դրամ է կազմել24 օգոստոսի 2018 - 15:41 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի առաջին կիսամյակում բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 19,2 մլրդ դրամ, կամ մոտ 3 անգամ ավելի քան 2017-ի առաջին կիսամյակում՝ 4,9 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։ Նշված գործերից 3,6 մլրդ դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 3,1 մլրդ դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 7 մլրդ դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 5,4 մլրդ դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ: Բացահայտված ընդհանուր վնասից արդեն իսկ վերականգնվել է 2,5 մլրդ դրամը. 2017-ի ամբողջ տարում վերականգնվել էր 2,8 մլրդ դրամը։ Մոտ 6,9 մլրդ դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով, իսկ մյուս մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով: Ընդ որում, միայն սույն թվականի մայիս-հունիս ամիսներին բացահայտված ապօրինի հարստացման, առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմում է կիսամյակի ընթացքում պարզված ընդհանուր վնասի մոտ 42%-ը՝ 8 մլրդ դրամ: Ավելի վաղ, 3 ամսում ՊԵԿ-ի հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել էր ընդհանուր դրամական արտահայտությամբ մոտ 41,7 մլրդ դրամի կոռուպցիոնիրավախախտում։ Դրանից բյուջե է վերականգնվել մոտ 18 մլրդ դրամը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը |