Նախագիծ. Հանրային վայրերում ծխելը կտուգանվի 50,000 դրամով, գովազդը՝ 800,000-ով24 օգոստոսի 2018 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հանրային վայրերում ծխելու համար կարող է սահմանվել 50,000 դրամ տուգանք, ծխախոտային արտադրանքի գովազդի համար՝ 800,000: «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Պաշտոնատար անձը կարող է տուգանվել 200,000 դրամով, եթե իր տարածքում խախտվի ծխախոտի մասին օրենքը, իսկ նա անհրաժեշտ քայլեր չձեռնարկի իրավախախտման կանխարգելման համար: Նանուշյանն ասել է, որ հակածխախոտային օրինագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում: «Գործող օրենքում ցանկացած գովազդում՝ ծխախոտի թաքնված գովազդ անելու համար տուգանքը 500,000 դրամ է, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում՝ 1 մլն դրամ: Մշակվող ծրագրում սահմանված է նաև, որ 800,000 դրամը կկրկնապատկվի երկրորդ անգամ խախտելու դեպքում»,- նշել է Նանուշյանը: Նրա խոսքով՝ նոր օրինագծով ծխելը կարգելվի բոլոր հանրային տարածքներում և հասարակական վայրերում: 2018-ի սկզբին ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել էր հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |